Թրամփն ու Հարիսը պայմանավորվել են հեռուստաբանավեճի կանոնների շուրջ

Ամերիկյան ABC News հեռուստաալիքը հրապարակել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Քամալա Հարիսի՝ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար հանրապետական ​​և դեմոկրատ թեկնածուների սեպտեմբերի 10-ին կայանալիք հեռուստաբանավեճի կանոնները. խոսափող կունենա միայն խոսնակը, դահլիճում լսարան չի լինի։

«Կմիացվեն միայն այն թեկնածուի խոսափողները, որը պետք է խոսի, մյուս թեկնածուի խոսափողներն այդ ընթացքում կանջատվեն, միայն վարողները հնարավորություն կունենան հարցեր տալ», – ասվում է հեռուստաալիքի կայքում։

Նշվում է, որ յուրաքանչյուր թեկնածու կունենա երկու րոպե՝ վարողների հարցին պատասխանելու, ևս երկու րոպե՝ ընդդիմախոսի քննադատությանը, և մեկ լրացուցիչ րոպե՝ պարզաբանումների համար։ Թեկնածուներին չի թույլատրվելու բերել պատրաստի տեքստեր, սակայն նրանց կտրամադրվի թուղթ ու գրիչ՝ ընթացքում նշումներ անելու համար: Գովազդային ընդմիջումների ժամանակ էլ նախընտրական շտաբների ներկայացուցիչներին կարգելվի շփվել թեկնածուների հետ:

Related posts

Շիրակի մարզի ընտրական քարտեզը. որտեղ էին ամենաակտիվ և ամենապասիվ ընտրողները

Ավստրիան Հայաստանի կողքին է. կանցլերը՝ Փաշինյանին

50 միլիոն եվրո` Եվրամիությունից ՀՀ-ին