Թրամփն ու Էրդողանը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները: Բանակցություններն անցել են փակ դռների հետևում։ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր, ընդգծել Հյուսիսատլանտյան դաշինքն ամրապնդելու կարևորությունը։

Ըստ թուրքական կողմի՝ Էրդողանը նշել է, որ երկրները մեծ ներուժ ունեն տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի և ներդրումների բնագավառում։ Նրա խոսքով՝ գործակցության զարգացումը, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում, թույլ կտա երկկողմ առևտրի ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի նախագահը ողջունել է Իսրայելի և Իրանի միջև Թրամփի ջանքերով ձեռք բերված հրադադարը, հույս հայտնել, որ այն կլինի մշտական։ Էրդողանը նաև մատնանշել է Գազայի հատվածում մարդասիրական ողբերգությունը դադարեցնելու և Ուկրաինայում պատերազմը կարգավորելու անհրաժեշտությունը։

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ