Թրամփը «ոսկե դարաշրջան է» խոստանում ամերիկացիներին

Դոնալդ Թրամփն  ԱՄՆ նախագահի ընտրությունում իր հաղթանակի մասին հայտարարել է Ֆլորիդայի Փալմ Բիչում իր կողմնակիցների առաջ ելույթի ժամանակ։

«Շնորհակալություն ամերիկացիներին իրենց ձայների համար: Եկեք Ամերիկան ​​կրկին հզոր դարձնենք»,- ասել է նա։

Նախագահական մրցավազքում իր արդյունքը Թրամփը անվանել է «քաղաքական հաղթանակ, ինչպիսին չի եղել ԱՄՆ պատմության մեջ: Նա խոստացել է, որ իր կառավարման ժամանակաշրջանը կլինի «իսկապես ոսկե դարաշրջան» ԱՄՆ պատմության մեջ:

Թրամփը նաև խոստացել է վերջ տալ պատերազմներին: «Այլևս ոչ մի պատերազմ, իմ պաշտոնավարման ընթացքում ես պատրաստվում եմ դադարեցնել պատերազմները»:

Թրամփը համոզված է, որ ստանալու է 315 ընտրիչի ձայն:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է