Թրամփը մերժել է Իրանից 450 կգ ուրան դուրս բերելու Պուտինի առաջարկը. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը Իրանից մինչև 60 տոկոս հարստացված 450 կգ ուրան դուրս բերելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նշվում է, որ նման նախաձեռնությամբ Ռուսաստանի ղեկավարը հանդես է եկել ամերիկացի գործընկերոջ հետ մարտի 9-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

ԶԼՄ-ների տվյալով՝ Թրամփի հետ զրույցի ընթացքում Պուտինը մի քանի գաղափար է առաջարկել Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ:

Axios-ը նշում է, որ Ռուսաստանն արդեն նման նախաձեռնությամբ հանդես է եկել 2025 թվականի մայիսին ԱՄՆ-Իրան բանակցությունների ժամանակ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում փետրվարի 28-ին սկսված պատերազմից մի քանի շաբաթ առաջ:

Related posts

Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը