Թրամփը հայտարարել է Վենեսուելայի օդային տարածքը փակելու որոշման մասին

Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի օդային տարածքը փակելու որոշման մասին։

«Բոլոր ավիաընկերություններին, օդաչուներին, թմրանյութերի և մարդկանց առևտրով զբաղվողներին տեղեկացնում ենք, որ Վենեսուելայի և այդ երկրի շուրջ օդային տարածքն ամբողջությամբ փակ է լինելու»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում։

Անցած շաբաթ Վաշինգտոնն ավիակիր է ուղարկել Վենեսուելայի ափերի մոտ, իսկ դրանից առաջ Պուերտո Ռիկոյում զորավարժություններ անցկացրել։ Ամերիկյան կողմը հայտարարում է, որ այս միջոցառումները ձեռնարկվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում: Սակայն կարծիքներ կան, որ Վաշինգտոնն իրականում ցանկանում է պաշտոնանկ անել Վենեսուելայի նախագահին: Նիկոլաս Մադուրոն, իր հերթին, հայտարարել է ցամաքային, ռազմածովային, օդային և հրթիռային ուժերը պատրաստության բարձր մակարդակի բերելու մասին:

Related posts

Տարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. Ալիև

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին

Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտում