Թրամփը հայտարարել է, որ վստահ է ընտրություններում իր հաղթանակի վրա

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն ընտրությունների օրն առավոտյան հայտարարել է իր լավատեսական տրամադրության մասին և հավաստիացրել, որ իր և հանրապետականների մոտ «ամեն ինչ շատ լավ է»:
Վերջին շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել «անհավանական փոփոխություններ», նշել է նա:
«Մենք կարծում ենք, որ Տեխասում հաղթում ենք մեծ առավելությամբ, կարծում ենք, որ շատ վստահ գրավում ենք Ֆլորիդան, կարծում ենք, որ շատ վստահ հաղթում ենք Արիզոնայում: Կարծում ենք, որ Հյուսիսային Կարոլինայում մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի: Կարծում ենք, որ Փենսիլվանիայում մեզ մոտ ամեն ինչ շատ լավ կլինի: Մենք կարծում ենք, որ ամեն տեղ ամեն ինչ լավ կլինի մեզ համար», – երեքշաբթի նա ասել է «Fox News»-ին:
Թրամփը նշել է, որ զանգահարում է «մի քանի շատ լավ մարդկանց», ովքեր շատ կարևոր են եղել իր համար և հավատարիմ են իրեն վերջին տարիներին:
«Միգուցե, ես գնամ Վիրջինիա, մենք այնտեղ ունենք մեր շտաբը, որպեսզի շնորհակալություն հայտնեմ այս բոլոր մարդկանց», – ասել է նա:
ԱՄՆ-ում ընտրություններն անցկացվում են նոյեմբերի 3-ին:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին