Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ մտադիր է քննարկել տարածքների հարցը, սակայն կարծում է, որ այդ հարցի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Կիևը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում մտադիր է քննարկել տարածքների հարցը, սակայն կարծում է, որ այդ հարցի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Կիևը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Այդ հարցերը կքննարկվեն, բայց որոշումը պետք է կայացնի Ուկրաինան։ Կարծում եմ՝ նրանք ճիշտ որոշում կկայացնեն։

Բայց ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին նստեցնեմ սեղանի շուրջ»,-նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել Է Թրամփը՝ ուղևորվելով Ալյասկա՝ Պուտինի հետ հանդիպելու համար:

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը