Թուրքիան և Ռուսաստանը աշխատանքներ են տանում գազային հանգույցի շուրջ

Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև աշխատանքներ են տարվում գազային հանգույցի շուրջ, ընթանում է նախագծման, շինարարության և մարքեթինգի գնահատում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայի աղբյուրը:

«Աշխատանքն իրականացվում է, այն պահանջում է նախագծման, շինարարության, մարքեթինգի գնահատականներ: Համապատասխան գերատեսչությունները կատարում են նախագահների հանձնարարականները, գործընթացը երկու երկրների ղեկավարների վերահսկողության տակ է»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:

 

Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է գազի տարանցումը «Հյուսիսային հոսք»-ից տեղափոխել Սև ծովի տարածաշրջան և Թուրքիա: Ռուսաստանի նախագահն այդ գաղափարը քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք հանձնարարել են մանրամասն և արագ մշակել հարցը։

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում