Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Су-35 կործանիչների գնումը ամերիկյան F-16-երի փոխարեն. Դեմիր

Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Су-35 կործանիչների գնումը ամերիկյան F-16-երի գործարքի ձախողման դեպքում՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով F-35 կործանիչների մատակարարման ծրագրից Թուրքիային դուրս թողնելու մասին։ Թուրքիայի նախագահ Էրդողանն ավելի ուշ հայտարարել էր ամերիկյան F-16 կործանիչներ գնելու մտադրության մասին։ Այդ հարցը դեռևս պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում:

Related posts

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներին

Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի

Մեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումները