Թուրքիան լուրջ հետևանքներով է սպառնում Լիբիային` նավի կալանքի պատճառով

armenpress.am Թուրքիան դատապարտել է Լիբիայի ազգային բանակի կողմից իր նավի առգրավումը և սպառնացել լուրջ հետևանքներով, եթե Լիբիայում թուրքական շահերը վտանգվեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  ասվում է դեկտեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Լիբիական ազգային բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ-Միսմարին, Մարշալ Խալիֆա Հաֆթարի ղեկավարության տակ գտնվող Լիբիայի ազգային բանակի ռազմածովային ուժերը  ձերբակալել էին Ճամայկայի դրոշի տակ նավարկող և Լիբիայի ջրային սահմանները խախտած թուրքական առևտրական նավը:

«Մենք տեղեկացել ենք, որ  հեղափոխության առաջնորդ Հաֆթարին պատկանող, այսպես կոչված, Լիբիայի ազգային բանակը ձերբակալել է Ճամայկայի դրոշի տակ նավարկող թուրքական նավը։ Մենք խստորեն դատապարտում ենք այդ գործողությունը: Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի նավը շարունակի շարժվել ըստ նախնական պլանավորվածության: Մենք հիշեցնում ենք, որ թուրքական շահերի վտանգումը Լիբիայում ծանր հետևանքներ կունենան», – ասված է Թուրքիայի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Լիբիայում շարունակվում է առճակատումը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ)  , որը վերահսկում է Տրիպոլին և երկրի արևմուտքում գտնվող տարածքները, և մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ գործող Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) միջև,  որը համագործակցում է արևելյան խորհրդարանների հետ: ԱՀԿ-ին աջակցում են Թուրքիան և Քաթարը, իսկ ԼԱԲ-ին `Եգիպտոսը և ԱՄԷ-ն: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Լիբիայում գործադրվող ջանքերի նպատակը պետք է լինի երկրի ինքնիշխանության և պետականության վերականգնումը:

Սեդրակ Սարգսյան

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին