Թուրքիան անակնկալ փակել է օդային տարածքը հայկական ավիաընկերության համար

Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

«Մեզ համար անհասկանալի պատճառներով և առանց որևէ տեսանելի հիմքի Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկել են Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու՝ Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը։ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկումը իրականացրել են առանց նախօրոք իրազեկման՝ մեր ավիաընկերությանն ու մեր ուղևորներին կանգնեցնելով փաստի առաջ։ Flyone Armenia ընկերությունը աշխատանք է տանում չեղարկված չվերթերի ուղևորների հետ և առաջիկայում կիրազեկի ընթացող զարգացումների վերաբերյալ։ Հայցում ենք մեր ուղևորների ըմբռնումը մեզնից անկախ պատճառով ստեղծված անհարմարության համար»,-նշել է Անանյանը։

ՏԱՍՍ-ի հետ զրույցում Անանյանը հայտնել է, որ Թուրքիայի կողմից Flyone Armenia-ի համար օդային տարածքը փակելու պատճառով Փարիզից Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում:

Related posts

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, առանցքում՝ Ուկրաինայի հարցը