Թուրքիայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելքում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:  Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 7.46-ին Մալաթիա քաղաքից 46 կմ դեպի արևելք: Օջախը գտնվել է 9 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել:

Related posts

Ինդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդու

Դատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

ՀՀ-ում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ