Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Բալըքեսիր նահանգում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը (AFAD), փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«4.9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 13:35-ին, որի էպիկենտրոնը գտնվում է Բալըքեսիր նահանգի Սինդըրգի քաղաքի մոտակայքում և 7.7 կիլոմետր խորության վրա», – հայտարարել են գործակալության սեյսմոլոգները:

Related posts

Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Վահե Ղալումյանը՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ