Թուրքիայում շարունակվում են Իմամօղլուի կողմնակիցների բազմամարդ հանրահավաքները

Ստամբուլում շարունակվում են ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կողմնակիցների բազմամարդ հանրահավաքները: Ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1900 մարդ։

Լրատվամիջոցների տվյալով՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության այսօրվա ակցիային մասնակցելու են վեց քաղաքական կուսակցության ներկայացուցիչներ: Նրանք հանդես կգան Իմամօղլուին ազատ արձակելու և արտահերթ ընտրություն անցկացնելու կոչով։ Կազմակերպիչները ակնկալում են մոտ մեկ միլիոն մարդու մասնակցություն:

Նշվում է, որ հանրահավաքի անցկացման կապակցությամբ Ստամբուլի որոշ շրջաններում ժամանակավորապես կփակվեն ճանապարհները:

Ժողովրդահանրապետական կուսակցությունը նաև պատրաստվում է սկսել անկախ դատական գործընթացի և արտահերթ ընտրության համար ստորագրահավաք:

Related posts

Կլինեն հոսանքազրկումներ

Հայտնի է դարձել Հռոմի պապի մահվան պատճառը

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը՝ ԵԱ թիմային հաշվարկի հաղթողներ