Թուրքիայում մասնավոր էներգետիկական ընկերության 6 աշխատակից ձերբակալվել է լրտեսության մեջ մեղադրանքով

News.am.  Թուրքիայում մասնավոր էներգետիկական ընկերության 6 աշխատակից ձերբակալվել է լրտեսության մեջ մեղադրանքով, հաղորդում է Sabah-ը:

Bosphorus Gaz Corp.-ի գործադիր տնօրենի տեղակալ Էմել Օզթյուրքը եւ եւս 5 մարդ ձերբակալվել են քաղաքական եւ ռազմական լրտեսության մեջ կասկածանքով: Նրանք գաղտնի տեղեկատվություն են փոխանցել արտասահմանյան էներգետիկական ընկերությանը:

Օզթյուրքը մեղադրվում է տեղեկատվության փոխանցման մեջ, ինչը կարող է միլիարդավոր տնտեսական վնասների հանգեցնել:

Ձերբակալությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ օգոստոսին Թուրքիայում հայտարարվել է Սեւ ծովում բնական գազի 405 միլիարդ խորանարդ մետր գազի հայտնաբերման մասին:

Related posts

Գյումրիում ավտոմեքենա գողացած տղամարդը հայտնաբերվել է

Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս․ նախաքննությունն ավարտվել է

Մսուրների առումով ԿԳՄՍ նախարարությունը նոր ծրագիր է սկսում. Ժաննա Անդրեասյան