Թուրքիայում հեղեղումների ու սողանքների զոհերի թիվը հասել է 40-ի

Թուրքիայի ծովափնյա շրջաններում համատարած հեղեղումների ու սողանքների զոհերի թիվը հասել է 40-ի: Այս մասին այսօր տեղեկացնում է երկրի արտակարգ իրավիճակների և աղետների գործակալությունը՝ փոխանցում է Euronews գործակալությունը:

Սև ծովի ափերին առատ տեղումները հեղեղումների պատճառ են դարձել: Բնական աղետի հետևանքով ավերվել են տներ: Ջրի ահռելի հոսքը քշել-տարել է ավտոմեքենաներ, անանցանելի են դարձել բազմաթիվ ճանապարհներ ու կամուրջներ:

Գործակալությունը հայտնում է 9 տուժածի և 1 անհետ կորածի մասին: Սակայն, բնակիչները սոցիալական ցանցերում գրում են հարյուրավոր անհետ կորածների մասին:

Related posts

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Խաչվերաց՝ եկեղեցական և ժողովրդական ավանդույթներով

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք