Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Չանաքքալե նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել, իշխանությունները բացասական հետեւանքների մասին հաղորդումներ չեն ստացել։

Այս մասին հայտարարել է  Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արտակարգ իրավիճակների վարչության և համապատասխան կառույցների ներկայացուցիչները սկսել են ուսումնասիրել Չանաքքալե նահանգը, որտեղ տեղի է ունեցել 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս պահին երկրաշարժի բացասական հետևանքների մասին տեղեկություններ չկան»,- գրել է նախարարը իր X-ում։:

Աղբյուրը գտնվում էր 10,2 կմ խորության վրա: Ցնցումը զգացվել է Չանաքքալեի հարակից գավառներում, ինչպես նաև Ստամբուլում։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ