Թուրքիայում բողոքի ակցիաներ են սկսվել Գազայի հիվանդանոցի հրթիռակոծումից հետո

Իսրայելը հրթիռակոծել է Գազայի հիվանդանոցը, ինչի հետևանքով զոհվել է 500 մարդ` այդ թվում կանայք և երեխաներ։

Հիվանդանոցի հրթիռակոծումից հետո Թուրքիայի մի շարք քաղաքներում՝ Ստամբուլում, մայրաքաղաք Անկարայում, Մալաթիայում, Դիարբեքիրում և այլ քաղաքներում անցկացվել են բողոքի ակցիաներ, որին մասնակցել է մոտ 2000 մարդ։

Բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարները Իսրայելի դեսպանատան և հյուպատոսության շենքի առջև վանկարկել են «Անիծվի Իսրայելը», «Թող թուրք զինվորը Գազա գնա»,«Թող թուրք զինվորը գնա Ալ Աքսա», «Ողջույն Համասին, շարունակեք օգնությունը», «Թող փակվի Իսրայելի դեսպանատունը»։

Ցույցերի ընթացքում ցուցարարները դատապարտել են Իսրայելի կողմից իրականացված ցեղասպանությունը և նշել են, որ դրանով ցույց են տալու, որ կանգնած են պաղեստինցի եղբայրների կողքին։

Մասնակիցները մասնավորապես նշել են․ «Մենք դատապարտում ենք սիոնիստների ջարդը և մեր ձայնն ենք բարձրացնում Թուրքիայի ողջ տարածքից։ Մենք այստեղ ենք ողջունելու սուրբ դիմադրությունը, աջակցելու մեր եղբայրներին, որոնք պատվով դիմադրում են սիոնիզմին, ասելով, որ չեզոքությունն անպատվություն է»։

Չնայած ոստիկանների նախազգուշացումներին ակցիայի մասնակիցները չեն լքել տարածքը և քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել և ցրել ցույցերը։

Related posts

Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման և նորոգման 7 նախագիծ

Արձանագրվել են սանիտարական կանոնների խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի սննդային թունավորման պատճառների մասին

Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է