Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչներն այցելել են Աղդամ (Ակնա)

Թուրքիայի մշակույթի փոխնախարար Ահմեթ Միսբահ Դեմիրջանի գլխավորած պատվիրակությունը և ռուս կինոգործիչների խումբն այցելել են ադրբեջանական վերահսկողության տակ անցած Աղդամ (Ակնա) քաղաք:

Ինչպես հայտնում է Minval.az-ը, նրանց ուղեկցել է Ադրբեջանի մշակույթի նախարարի խորհրդականը, նախարարության այլ աշխատակիցներ, ինչպես նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն ու դեսպանատան աշխատակիցները:

Հաղորդվում է, որ հյուրերին ներկայացվել է քաղաքում տիրող իրավիճակն ու դրա պատմությունը, ինչպես նաև նախատեսվող շինարարական աշխատանքների նախագծերը:

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները