Թուրքիայի վերջին գործողությունները շատ ագրեսիվ են եղել. Պոմպեո

ԱՄՆ վարչակազմը և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն վերջին մի քանի ամիսների ընթացքում Մերձավոր Արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների լուծման շուրջ: Ֆրանսիական Le Figaro թերթին ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ես համաձայն ենք, որ Թուրքիայի վերջին գործողությունները շատ ագրեսիվ են եղել»,- ասել է Պոմպեոն՝ վկայակոչելով վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին, նաև Լիբիայում և Միջերկրական ծովում ռազմական գործողությունները:

Պոմպեոն արդեն Թուրքիայում է: Ավելի վաղ նա հրաժարվել էր հանդիպել Թուրքիայի ղեկավարության հետ:

Related posts

Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Քեթի Զաքարիան լքել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը

Պլասիդո Դոմինգոյի մասնակցությամբ Երևանում նշվել է Գեղամ Գրիգորյանի 75-ամյակը