Թուրքիայի հարավում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է ՌԴ 4 քաղաքացի

Թուրքիայի հարավում՝ Անթալիայի մոտ, տուրիստական ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով ՌԴ 4 քաղաքացի զոհվել է: Սյս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ 22 ռուսաստանցիների օդանավակայան տեղափոխող ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և վթարի ենթարկվել: Անթալիայում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ 4 ռուս զոհվել է, իսկ 5-ը ստացել է վնասվածք: Բոլոր տուժածները տեղափոխվել են տեղական բուժհաստատություններ: Վնասվածք ստացած ռուս զբոսաշրջիկներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Related posts

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը

Ջրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին