Թուրքիայի Դենիզլի քաղաքում բախվել են բեռնատարը և ավտոբուսը. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դենիզլի քաղաքում ավազով լցված բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ավտոբուսի:

Լրատվամիջոցները հայտնում են, որ առնվազն 6 մարդ զոհվել է, 43-ը՝ վիրավորվել:

Արտակարգ ծառայությունների տվյալով՝ բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը։ Բախման հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է: Սկսվել է հետաքննություն: Թուրքական լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ ավտոբուսը Իզմիրից Կայսերի էր տեղափոխում հարսանեկան արարողության մասնակիցներին:

Related posts

Կառավարության անդամները երդվեցին

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

Մոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք են պայթել