Թուրքական տանկեր են նկատվել սիրիական Մանբիջի մոտ

Թուրքական շարասյունը՝ բաղկացած առնվազն 56 տանկից, 11 բազմակի հրթիռային համակարգերից (MLRS) և տասնյակ բեռնատարներից՝ անձնակազմով և զինամթերքով, նկատվել է Սիրիայի Մանբիջ քաղաքի մոտակայքում։ Այդ մասին հայտնում է Военный обозреватель-ի Telegram-ալիքը։

Աղբյուրի տվյալներով՝ Թուրքիայի զինված ուժերը ծրագրում են գործողություն սկսել քրդական զինված ուժերի դեմ՝ «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակով։

Մայիսի 26-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ երկիրը, հավանաբար, ստիպված կլինի նոր օպերացիա իրականացնել Սիրիայի սահմանային գոտում սպառնալիքի աճի դեպքում։ Նախարարը նշել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը խոստացել են նվազեցնել ահաբեկչական կազմակերպությունների ներկայությունը թուրք-սիրիական սահմանին՝ թուրքական սահմանից մինչև 30 կիլոմետր խորությամբ, սակայն իրենց խոստումը չեն կատարել։

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ