Թուրքական գյուղերից մեկում հրդեհը այրել է շուրջ 50 տուն. հրշեջները փորձում են հանգցնել կրակը

Թուրքիայի Արդվին նահանգի Դերեիչի գյուղի փայտե տներից մեկում բռնկված հրդեհը քամու պատճառով տարածվել է ողջ գյուղով մեկ: Գյուղի 170 տներից 50-ը կրակների մեջ են հայտնվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ, օդի հրդեհը մարելու նպատակով կանչվել է նաև ուղղաթիռ:

Դերեիչիի գյուղապետ Սաբրի Դուրմանը նշել է, որ տեղի ունեցողն իսկական ողբերգություն է գյուղի համար: Նա հայտնել է, որ հրշեջ ջոկատները փորձում են ոչ միայն մարել կրակը, այլև թույլ չտալ, որպեսզի այն տարածվի մյուս տների վրա ևս:

Ներքին գործերի փոխնախարար Իսմաիլ Չաթաքլըն հայտնել է, որ այս պահի դրությամբ մարդկային կորուստներ չկան:

Դեռևս հայտնի չէ, թե որն է եղել հրդեհի բռնկման պատճառը:

Related posts

Իրական Հայաստանի գաղափարախոսությունը տոտալ հաղթանակ տարավ, մեր ընդդիմությունն այդ հաղթանակի վառ վկայությունն է. Ալեքսանյան

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպք

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա