ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ:
«Միանում եմ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց, որոնք սգում են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահը։ Նա միավորեց բազմաթիվ հայերի սրտերը՝ ճանաչելով հայկական ժառանգությունը, նվիրվելով մարդասիրական գործին և անջնջելի հիշողություն թողեց 2016 թվականին Հայաստան կատարած իր այցելության մասին։
Թող հովվապետ Ֆրանցիսկոսի ժառանգությունը առաջնորդի մեզ դեպի ավելի խաղաղ աշխարհ, ինչպես նշվեց նրա վերջին զատկական ուղերձում»,- գրված է Միրզոյանի X-ի էջում: