Թշնամու ԱԹՍ֊ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների հարվածների հետևանքով անցած օրերի ընթացքում վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։
Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։

Related posts

Երևանում, Կոտայքում և Գեղարքունիքում ապամոնտաժվել են բենզալցակայաններ և հեղուկ գազի պահեստարան. ՔՏՀԱՏՄ

Դատական նիստ՝ առանց հայցվոր ու պատասխանող կողմերի

Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում գազամատակարարումն ընդհատվել է