Թերացումներ ու խիստ դիտարկումներ. կայացել է Շիրակի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը

Տեղի ունեցավ ՇՄ տարեվերջյան մարզխորհրդի ընդլայնված նիստը, ներկա  էին խոշորացված համայնքների համայնքապետներն ու բնակավայրերի վարչական ղեկավարները, Գյումրու համայնքապետը, ինչպես նաեւ ուժային կառույցների մարզային պատասխանատուներ, կրթական ու առողջապահական  ոլորտի ներկայացուցիչներ եւ այլոք։  2022թ. դեկտեմբերի 16-ի դրությամբ  Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները  կատարվել են 86.4 %-ով, նախատեսված 3,538,203.2 հազ դրամ սեփական եկամուտներից  ընդամենը հավաքագրվել է 3,055,612.1 հազ. դրամ:  Զեկույցներից առաջինը վերաբերում է մարզի ֆինանսական պատկերին։ Մարզի խոշորացված համայնքներից 2022թ. սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ախուրյան համայնքում։

Related posts

Իրանը ցանկանում է «բանակցությունների քողի տակ» զարգացնել միջուկային ներուժը․ Նեթանյահու

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

Գյումրու Անի թաղամասում վերաբացվել է ԳՈՒՄ հանրախանութը