Թեհրանում բանակցել են Իրանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների ղեկավարները

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԽ) քարտուղարը հանդիպել և բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։

Ինչպես գրում է mehrnews.com-ը, հանդիպման մանրամասներն առայժմ չեն հրապարակվում։

Կոնտրադմիրալ Ալի Շամխանիի պաշտոնական հրավերով Նիկոլայ Պատրուշևը Թեհրան է ժամանել երեքշաբթի։

Իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից բացի, Պատրուշևը կհանդիպի Իրանի քաղաքական և տնտեսական այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը միջազգային հարթակում։

Նշվում է, որ Ռուսաստանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյային Իրան կատարած այցի ժամանակ ուղեկցել է տնտեսական պատվիրակություն:

Related posts

Կլինի սովորական ռեժիմ. Մհեր Գրիգորյանը՝ TRIPP-ի շրջանակում ուղևորափոխադրումների մասին

Գործընթացը, կարելի է ասել, 99 տոկոսով ավարտված է. Պապոյանը՝ խաղողի մթերման մասին

Այդ ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ մեր ուղիղ երկխոսության միջով. Միրզոյանը՝ գերիների հարցի մասին