Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ, նրան բողոք է ներկայացվել

Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Ադրբեջանի ԶԼՄ-ների և պաշտոնական անձանց կողմից հակաիրանական քարոզչության շարունակության ֆոնին, հինգշաբթի Իրանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն՝ տեղեկացրել է Pars Today-ը:

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների անբարյացակամ հայտարարությունների և այդ երկրի ԶԼՄ-ների ապատեղեկատվության նկատմամբ Իրանի դժգոհությունը և խիստ բողոքն է հաղորդվել Ադրբեջանի դեսպանին։

Ափսոսանք հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Ադրբեջանի Հանրապետության դեսպանը հայտարարել է, որ անմիջապես Իրանի բողոքը կփոխանցի Բաքվին։

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ