Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ, նրան բողոք է ներկայացվել

Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Ադրբեջանի ԶԼՄ-ների և պաշտոնական անձանց կողմից հակաիրանական քարոզչության շարունակության ֆոնին, հինգշաբթի Իրանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն՝ տեղեկացրել է Pars Today-ը:

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների անբարյացակամ հայտարարությունների և այդ երկրի ԶԼՄ-ների ապատեղեկատվության նկատմամբ Իրանի դժգոհությունը և խիստ բողոքն է հաղորդվել Ադրբեջանի դեսպանին։

Ափսոսանք հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Ադրբեջանի Հանրապետության դեսպանը հայտարարել է, որ անմիջապես Իրանի բողոքը կփոխանցի Բաքվին։

Related posts

Բանախոսությամբ հանդես եկա Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցող կոնֆերանսում. վարչապետ

ԱԺ հանձնաժողովը քննարկել է վթարի հետևանքով ստեղծված խցանումների բեռնաթափմանն ուղղված նախագիծ

ԱԱԾ-ն մեր պետության լինելության և անվտանգության կարևոր ինստիտուտներից մեկն է. վարչապետ