Թեհրանի բանտում հրդեհի հետեւանքով առնվազն 4 մարդ Է զոհվել, 61-ը՝ տուժել

Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող «Էվին« բանտում հրդեհի հետեւանքով առնվազն 4 մարդ Է զոհվել, եւս 61-ը տուժել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով IRNA գործակալությունը։

««Էվին» բանտի կալանավորների միջեւ բախումներից հետո արտադրամասում հրդեհ է բռնկվել, դա անվտանգության եւ առողջապահության ուժերին դրդել է կանգնեցնել բախումները: Նրանք նաեւ օգնել են հրդեհի վայրում հայտնված 70 բանտարկյալներին տեղափոխել անվտանգ վայր, սակայն չորս բանտարկյալներ զոհվել են, իսկ 61-ը՝ վիրավորվել», – հաղորդում Է գործակալությունը:

Նշվում է, որ 10 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց։

Բացի այդ, հրդեհի ժամանակ որոշ բանտարկյալներ փորձել են փախչել բանտից, սակայն բռնվել են։ Կիրակի առավոտյան բանտում իրավիճակը լիովին կարգավորվել է։

Իրանի ԶԼՄ-ների տվյալներով՝ բանտի կարի արտադրամասի բաժանմունքում մի քանի բանտարկյալների կոնֆլիկտի արդյունքում ուժեղ հրդեհ է բռնկվել: Ականատեսների խոսքով՝ հրդեհի ժամանակ չորս պայթյուն է տեղի ունեցել։

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում