Թեհրանը մերժել է միջուկային հավակնություններից հրաժարվելու հնարավորությունները. Թրամփը՝ Իրանի դեմ գործողության մասին

Միացյալ Նահանգները խոշոր ռազմական գործողություն է սկսել Իրանում՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը:

«Մի փոքր առաջ Միացյալ Նահանգների զինված ուժերը խոշոր ռազմական գործողություններ են սկսել Իրանում։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական ռեժիմի անմիջական սպառնալիքները»,- ասել է Դոնալդ Թրամփը Truth սոցիալական էջում հրապարակված իր տեսաուղերձում:

Նրա խոսքով՝ Թեհրանը մերժել է իր միջուկային հավակնություններից հրաժարվելու յուրաքանչյուր հնարավորություն, և Վաշինգտոնը այլևս չի կարող հանդուրժել այն իրավիճակը, երբ Իրանը փորձում է վերափոխել միջուկային ծրագիրը և շարունակել զարգացնել հեռահար հրթիռներ:

Ավելի վաղ Թեհրանի կենտրոնական և այլ հատվածներում, Սպահանում, Ղոմում, Թավրիզում և այլ բնակավայրերում պայթյուններ են որոտացել, հաղորդվում է մի քանի տասնյակ օբյեկտների խոցման մասին:

Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ թիրախում են պետական և այլ կառույցների շենքերը, միջուկային կենտրոնները: Հաղորդվում է վիրավորների մասին:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ