Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ Ռուսաստանը կապված է դաշնակցային պարտավորություններով. Զախարովա

Ռուսաստանը հիմնվում է բարձրագույն մակարդակով եռակողմ համաձայնությունների ամբողջական համալիրի վրա, այդ թվում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի փաստաթղթերի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Դրանք հուսալի հիմք են՝ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման համար: Իհարկե, մենք հաշվի ենք առնում, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ մեզ կապում են դաշնակցային պարտավորությունները: Ուստի որպես միջնորդ՝ մենք անփոփոխ այնպիսի դիրք ենք գրավում, որը թույլ է տալիս արդյունավետ կերպով իրականացնել այդ գործառույթը»,- նշել է Զախարովան՝ հույս հայտնելով, որ Հայաստանում դա գիտեն:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ում Ռուսաստանի պարտավորություններին՝ դիվանագետը նշել է. «Երևանի շահագրգռվածության դեպքում կազմակերպության մյուս անդամները պատրաստ կլինեին դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան»:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել