Թարմացում. հաստատվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, առողջացել է 33 քաղաքացի

Մարտի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, իրականացվել է 1790 թեստավորում, առողջացել է 33 քաղաքացի: Գրանցվել է մահվան 2 դեպք:

Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422458 դեպք, որոնցից 409790-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2383 մարդ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8610 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2966388 թեստավորում:

Related posts

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը