Թաիլանդը մեղադրել է Կամբոջային՝ հրադադարը խախտելու համար

Թաիլանդը մեղադրել է Կամբոջային՝ երեկ Մալազիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը խախտելու համար: Երկրի զինված ուժերի տվյալով՝ կամբոջական զորքերը թիրախավորել են Թաիլանդի մի քանի շրջան:

«Սա հրադադարի միտումնավոր խախտում և փոխվստահությունը խաթարելու փորձ է։ Ստիպված ենք արձագանքել՝ իրացնելով ինքնապաշտպանության մեր իրավունքը»,- հայտարարել է թաիլանդական բանակը։

Բանգկոկից նաև նշել են, որ Կամբոջան երկու անգամ հետաձգել է կողմերի ռազմական շրջանների հրամանատարների հանդիպումը, որը նախատեսված էր հուլիսի 29-ի առավոտյան։

Այնուհանդերձ, Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարությունը հերքել է Թաիլանդի մեղադրանքները։ Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ կեսգիշերին հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո «առաջնագծում իրավիճակը կայունացել է»։

Հիշեցնենք՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանի վիճելի հատվածում անցած շաբաթ սկսված բախումների հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ, մոտ 300 000-ը տարհանվել է։

Related posts

Կենդանիների խնամքի սրահից 50 հազար դրամ են հափշտակել․ կասկածյալը ձերբակալվել է

Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո

Արթիկ-Ալագյազ ճանապարհին վթարի է ենթարկվել ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը