Ընտանեկան գերեզմանոցի վնասում Գյումրիում

Հերթական ահազանգը «ՑԱՅԳ» Հ/Ը «Այսօր լրատվականին» գյումրեցի Քնարիկ Խաչատրյանի կողմից է:Քաղաքացին նշել է, որ ինքն այսօր «Սուրբ Խաչ» եկեղեցական տոնին հաջորդող մեռելոցի հետ կապված այցելել է Գյումրու առաջին գերեզմանատուն իր հայրական ընտանիքին՝ Չոփիկյաններին պատկանող գերեզմանոց:Կինը տեսել է, որ դեպի իրենց ընտանեկան գերեզմանոց բարձրացող բազալտե աստիճաններն ու եզրաքարերից մի քանիսը ջարդված ու տեղաշարժված են:Ըստ Քնարիկ Խաչատրյանի, կատարվածը հարեւանությամբ գտնվող գերեզմանոցում ընթացող շինաշխատանքների հետեւանք է:Ստեղծված իրավիճակի մասին նա տեղյակ է պահել «Հավերժ հիշատակ » ՓԲԸ ներկայացուցչին:

Related posts

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ

Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները