Ընկերության փողերը ծախսել էր ու ավազակային հարձակում ձևացրել. ոստիկանների բացահայտումը

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 00:40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած տղամարդը հայտնել էր, որ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին առանց համարանիշերի «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի վարորդը կանգնեցրել է իր «Ֆորդ» ավտոմեքենան, դանակով խփել ոտքին և հափշտակել 2 750 000 դրամ:

Ահազանգը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Կոտայքի բաժին։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ «Ֆորդի» 31-ամյա վարորդը սեպտեմբերից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի մեծածախ առևտրի կետից ապրանքի դիմաց մաս-մաս վերցրել էր մոտ 1 900 000 դրամ, որը պետք է փոխանցեր ընկերության տնօրենին, սակայն ծախսել էր անձնական կարիքների համար։ Դեկտեմբերի 21-ին հերթական խմբաքանակ ապրանքի դիմաց 850.000 դրամ վերցնելուց հետո հասկանալով, որ չի կարող տնօրենին վճարել 2 750 000 դրամը, որոշել էր ավազակային հարձակում ձևացնել։ Իր վարած «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայում պահվող խոհանոցային դանակով վնասել էր ձեռքի ափն ու ազդրը և պատռել տաբատի գրպանները:

Տղամարդը հրավիրվել է ոստիկանության Կոտայքի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել փողն ու խոհանոցային դանակը:
Կատարվում է քննություն։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան