Ընթացքի մեջ են Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները

45 տոկոսը Կառավարության համաֆինանսավորմամբ, մնացածը համայնքի ներդրմամբ՝ ընթացքի մեջ են Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները: Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

«Սուբվենցիոն այս ծրագրով 2021 թվականին իրականացվել է 65 մլն 518 հազար դրամի, 2022 թվականին նախատեսվում է 102 մլն 310 հազար դրամի շինարարական աշխատանքների իրականացում»,- նշված է գրառման մեջ։

 

Related posts

Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն

Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին

ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է