Ընթացիկ փողոցաշինությունն ու առկա խնդիրները Գյումրիում

Գյումրիում սկսվել են անձրեւները, իսկ Անի թաղամասի փողոցներում անանցանելի վիճակ է՝ հեղեղումների պատճառով:
Ջրափոսերը բարդությամբ են հաղթահարում թաղամասի բնակիչները, որ այս տարի եւս իրենց թաղամասում ամբողջական շինարարություն չեն տեսնի: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից տրամադրվող գումարը նախատեսված է քաղաքում լուսավորության անցկացման համար, հիմա համայնքապետի խոսքով՝ հարկ կա հիմնավորելու, որ ավելի կարեւոր է այդ գումարով վերակառուցել թաղամասը: Այդ նպատակով գումար, ավագանու որոշմամբ, հատկացվել է փորձագիտական աշխատանքների համար, այնուամենայնիվ, համայնքապետի խոսքով` եթե գործընթացը դրական պատասխան ստանա, այս տարվա շինարարական սեզոնը արդեն անցած կլինի:

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ