Ընդդիմության ցույցի 2 մասնակից է ձերբակալվել խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու քրգործով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ավտոմեքենան վնասելու, խուլիգանության, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թ. մայիսի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աթենքի և Իսակովի փողոցների հատման խաչմերուկում քաղաքական ընդդիմության կազմակերպած նախաձեռնության մի խումբ ցուցարարներ փակել են նշված փողոցի երթևեկելի հատվածը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Ցուցարարներին բարձրախոսների միջոցով հորդորվել է ազատել փողոցի բանուկ հատվածը, այն ազատելու համար ողջամիտ ժամանակ է տրվել, սակայն վերջիններս չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին:

Այս կապակցությամբ, բերման ենթարկելու նպատակով, նրանց նստեցրել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որտեղ ցուցարարներից երկուսը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, աղմկել են և հայհոյել, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին, որի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ոտքով հարվածել և վնասել է ավտոմեքենայի հետևի դուռը և դռան ապակին:

Նշված երկու անձինք ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան