Էրդողանի խոսնակ. «Բանակցություններում Ռուսաստանն անիրատեսական պահանջներ է դնում»

Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության, կողմերի բանակցությունների և ռուս-թուրքական անհամաձայնությունների մասին:

Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների 2-րդ փուլը, որը սպասվում է մարտի 2-ին, մեծ հավանականությամբ հնարավոր չի լինի կազմակերպել, քանի որ սպասվում է ռազմական գործողությունների սրացում:

«Մեծ հավանականությամբ կարող է 1-2 օր հետաձգվել: Մենք կապի մեջ ենք պատվիրակությունների հետ»,- ասել է Քալընը՝ ավելացնելով, որ բանակցությունները չեն կարող արդյունք տալ, եթե դրանք արվեն ժամանակ շահելու նպատակով:

Խոսելով բանակցություններում ՌԴ-ի պահանջների մասին՝ Քալընն ասել է. «Բանակցությունները հեշտ չեն ընթանում: Ռուսաստանը անիրատեսական պահանջներ ունի, ինչպիսիք են Ղրիմի ճանաչումը և Ուկրաինայի զինաթափումը: Մեր տեսանկյունից այդ պահանջների ընդունումը հնարավոր չէ: Մենք կենտրոնանում ենք պատերազմի ավարտի, բանակցություններում զինադադարի որոշման ու հումանիտար միջանցքի բացման վրա»:

Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների ու դրանցում առկա անհամաձայնությունների մասին էլ Քալընն ասել է. «Այս հարաբերությունները մենք ենք ստեղծել: Չենք ասել՝ Ռուսաստանի հետ այսպիսի հարաբերությունների մեջ չմտնենք, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ ենք: Մենք էլ Ռուսաստանի հետ որոշ հարցերում անհամաձայնություն ունենք: Սիրիայում, Լիբիայում չենք կարողանում համաձայնության գալ: Ղրիմի անեքսիան չենք ճանաչում: Բայց դա մեզ չի դրդել սառը պատերազմի: Մենք ցույց տվեցինք, որ այդ հարցերը դիվանագիտությամբ են լուծվելու»:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում