«Էրդողանի դարաշրջանն ավարտվել է». Ալի Բաբաջան

Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը, որն այժմ ընդդիմադիր «DEVA» կուսակցության առաջնորդն է, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործունեությանն է անդրադարձել։

Ինչպես գրում է ermenihaber.am-ը՝ ըստ Բաբաջանի՝ Էրդողանը փորձում է մարդկանց համոզել, որ եթե հանկարծ ինքը չլինի, Թուրքիան էլ չի լինի։

«Այդպես չէ,-գրում է Բաբաջանը,– Թուրքիան հավասար չէ Էրդողանին։ Թուրքիան Էրդողանից շատ ավելի մեծ է։ Առհասարակ Թուրքիան շատ ավելի մեծ է, քան որևէ մեկը։ Ոչ ոք թող չփորձի մարդկանց խաբել նման բառախաղերով»։

Ընդդիմադիր կուսակցապետը հիշեցրել է, որ վերջին 25 տարում Թուրքիան չի ունեցել այնքան գնաճ, որքան հիմա։  Թուրքական լիրայի արժեզրկման ամենակարևոր պատճառն այն է, որ Էրդողանը սկսեց կառավարել Կենտրոնական բանկը ու սխալ ցուցումներով սխալ գործողությունների մղեց պատկան մարմիններին։

Ալի Բաբաջանի համոզմամբ՝ հիմա Թուրքիայում կա ուժեղ կադրային կազմ, որն Էրդողանից շատ ավելի լավ կկառավարի երկիրը։

«Էրդողանի դարաշրջանն ավարտվել է։ Ուղղակի հիմա նա պիտի մի հարմար վայրում վայրէջք կատարի»։

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում