Էրդողանը ուղերձ է հղել հայ համայնքին

Թուրքիայի հայ համայնքին ուղերձ է հղել Ռեջեփ Էրդողանը:

«Կիսում եմ անցյալում հայ համայնքի ապրած ցավը: Միաժամանակ հավատացած ենք, որ անցյալի հիշողությունները չպետք է գերության մեջ պահեն ներկան և ապագան: Նրանք, ովքեր փորձում են վերհանել թշնամանքը և խաթարել մեր միջև կառուցված ամուր կամուրջներն ու կապերը, չեն հասել իրենց նպատակներին», – նշել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը հավելել է՝ Թուրքիայի մշակութային, քաղաքական, տնտեսական, կրթական և սոցիալական կյանքում արժեքավոր ներդրում ունեցող հայերի, ինչպես նաև մյուսների խաղաղությունը, անվտանգությունը և բարեկեցությունը Անկարայի առաջնահերթությունն են։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել