Էրդողանը Շվեդիայի վարչապետին կոչ է արել դադարել «աջակցել ահաբեկչական խմբերին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ՝ քննարկելով երկու երկրների միջև հարաբերություններն ու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը, ով դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, Անդերսոնին մասնավորապես ասել է, որ այդ երկիրը պետք է «վերջ տա ահաբեկչական խմբավորումներին ուղղված քաղաքական, ֆինանասական աջակցությունը ու զինամթերքի տրամադրումը»: Նա նշել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Շվեդիան Քրդական բանվորական կուսակցության և Սիրիայում ու Իրաքում դրա ճյուղավորումների վերաբերյալ թուրքական կողմի մտահոգությունները փարատող քայլեր կձեռնարկի:

Էրդողանը հավելել է նաև, որ Թուրքիան մինչ այս պահն աջակցել է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և դաշինքի ներսում համերաշխությունը համարում է կառույցի կարևոր արժեքներից մեկը:

 

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել