Էրդողանը շնորհավորել է Ալիևին խաղաղության օրակարգի առաջմղման համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:

Ադրբեջանական կողմի տվյալով՝ զրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարբեր ոլորտներում եղբայրության և ռազմավարական դաշնակցության վրա հիմնված հարաբերությունների զարգացման կապակցությամբ: Կարևորվել են Ալիևի՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակում ստորագրված փաստաթղթերը, մասնավորապես՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին համատեղ դիմումը:

Նշվում է, որ Էրդողանը շնորհավորել է Ալիևին տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման գործում ցուցաբերած առաջնորդության համար և նշել, որ Թուրքիան մշտապես աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

Related posts

ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա

Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՆԳՆ ոստիկանություն