Էրդողանը Մակրոնի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են Թուրքիայի ու Ֆրանսիայի հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Նախագահ Էրդողանն ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման կարևորությունն ու ողջունել է Դամասկոսում դեսպանատունը վերաբացելու՝ Ֆրանսիայի որոշումը։

Բացի այդ, թուրք առաջնորդը նշել է, որ արդեն աշխատում են սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու գործընթացի ուղղությամբ։ Նա ընդգծել է միջազգային համագործակցության անհրաժեշտությունը՝ ստեղծելու պայմաններ, որոնք թույլ կտան սիրիացիներին վերադառնալ ու մնալ իրենց երկրում, ինչպես նաև իրականացնել տարածաշրջանի վերականգնման և զարգացման ծրագրեր։

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է