Էրդողանը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը՝ հայտնում են լրատվամիջոցները:

Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրինագծին: Քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի:

Այսպիսով, Ֆինլանդիան իրավական հիմքեր է ստացել դաշինքին լիիրավ անդամակցելու համար։

Related posts

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Իրանը հայտարարել է, որ լիարժեք վերահսկում է Իսրայելի երկինքը․ IRNA

Կուսակրոնության քահանայության ուխտի խախտումը կուսակրոն հոգևորականին կարգալույծ անելու անառարկելի հրամայական է․ Նիկոլ Փաշինյան