Էրդողանը հանդիպել է Հայկական հիմնադրամների միության նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպում է ունեցել Հայկական հիմնադրամների միության նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ: Հանդիպումը կայացել է Անկարայի Չանքայա նստավայրում։ Շիրինօղլուին ուղեկցել է փոխնախագահ Հերման Բալիյանը։

Պետրոս Շիրինօղլուն հանդիպումից հետո «Ակօս»-ին ասել է, որ օրակարգում է փոքրամասնությունների հիմնադրամների ընտրության կանոնակարգը, և նախագահ Էրդողանը տեղեկացրել է, որ շուտով ընտրություններ կլինեն։ «Հայտնեցի, որ յուրաքանչյուր փոքրամասնության համայնքի համար տարբեր կանոնակարգման անհրաժեշտություն կա, իսկ նախագահ Էրդողանը պատասխանել է, որ իրենք աշխատելու են այդ հարցով»,- ասել է Շիրինօղլուն:

Related posts

Պետությանը կվերադարձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլար. դատարանը բավարարել է դատախազության հայցադիմումը

Ուժգին քամին պոկել է տանիքի թիթեղը, հարվածել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում