Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջևանից վերադառնալիս հայտնել է՝ ինչ է սեպտեմբերի 11-ի հեռախոսազրույցում ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին գրում է Անադոլու գործակալությունը:

Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում առաջընթացի անհրաժեշտության մասին։

«44-օրյա պատերազմից հետո հնարավորությունների նոր պատուհան է բացվել տարածաշրջանում մշտական խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Մեր կարծիքով՝ այս հնարավորությունը պետք է գնահատել։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կդրսևորի ուժեղ կամք՝ գործընթացը ձգձգելու փոխարեն։ Այս ակնկալիքը ես հայտնել եմ նաև Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, որի հետ սեպտեմբերի 11-ին հեռախոսով խոսել եմ», – ասել է նա։

Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն տեսնում որևէ խնդիր, որը չի կարող լուծվել, եթե հարգվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը:

«Ադրբեջան-Հայաստան գործընթացում առաջընթացը մեծ խթան կհաղորդի տարածաշրջանային կարգավորմանը: Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում կայունություն, խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար», – եզրափակել է նա։

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին