Էրդողանը հայտարարել է Զելենսկիին և Պուտինին Անկարայում ընդունելու պատրաստակամության մասին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Կիևում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո վերահաստատել է, որ Անկարան պատրաստ է ընդունելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովոստի »-ն:

«Ես կրկին հայտնում եմ Թուրքիայի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին»,- ասել է Էրդողանը մամուլի հայտարարության ընթացքում։

Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանը հրավիրել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին՝ քննարկելու և լուծելու տարաձայնությունները։

«Թուրքիան պատրաստ է նաև ընդունել և հարցը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր